12.11.2026 | Բուֆետի տարածքի վարձակալության մրցույթ
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ՝ դպրոցի բուֆետի 18,7 քմ տարածքը վարձակալության հանձնելու նպատակով։
Մրցույթը կանցկացվի 2026 թ. նոյեմբերի 19-ին՝ ժամը 12։00-ին, դպրոցի շենքում՝ ք. Երևան, Նոր Նորք, Մոլդովական 41 հասցեում։
Մեկնարկային ամսական վարձավճարը՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ։
Վարձակալության նախատեսվող ժամկետը՝ 3 տարի՝ բացառությամբ հունիս, հուլիս և օգոստոս ամիսների, երբ ուսումնական գործընթաց չի իրականացվում։
Մրցույթին կարող են մասնակցել սննդի կազմակերպման ոլորտում առնվազն 5 տարվա աշխատանքային փորձ և գործունեության համար անհրաժեշտ թույլտվություններ ու փաստաթղթեր ունեցող իրավաբանական անձինք և անհատ ձեռնարկատերեր։
Վարձակալը պարտավորվում է սեփական միջոցներով տարածքն ապահովել անհրաժեշտ գույքով և սարքավորումներով, վճարել կոմունալ ծախսերն ու պարտադիր վճարները և ապահովել սննդի անվտանգության ու սանիտարահիգիենիկ պահանջների պահպանումը։ Վաճառվող ապրանքների գները պետք է լինեն ողջամիտ և սոցիալապես ընդունելի։
Հայտերի ներկայացման վերջնաժամկետը՝ 2026 թ. նոյեմբերի 18-ը՝ ժամը 12։00։
Հայտերը և պահանջվող փաստաթղթերը ներկայացվում են հայերենով՝ սոսնձված և ստորագրված ծրարով, անձամբ կամ փոստով՝ վերը նշված հասցեով։
Մասնակցության նախավճարը՝ 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ։
Հաղթող է ճանաչվում այն մասնակիցը, որը հանձնաժողովի եզրակացությամբ առաջարկել է լավագույն պայմանները։
Մրցույթի ամբողջական պայմաններին, պահանջվող փաստաթղթերի ցանկին, հայտերի ներկայացման կարգին և գնային առաջարկի ձևին ծանոթացեք ստորև կցված փաստաթղթում։
Լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարել՝ (010) 646789, Էլ. փոստ՝ 17hatukdproc@gmail.com:
01.10.2026 | Բուֆետային ծառայություն մատուցելու մրցույթ
ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը, որը գտնվում է ք․Երևան Մոլդովական 41 հասցեում, հայտարարում է մրցույթ 18,7քառակուսի մետր մակերեսով տարածքի համար՝ բուֆետային ծառայություն մատուցելու համար։
Մրցույթին կարող են մասնակցել իրաբանական և ֆիզիկական անձինք։
Մրցույթում հաղթող է ճանաչվում հանձնաժողովի եզրակացության համաձայն լավագույն պայմաններ ներկայացրած մասնակիցը։
Վարձակալության նախավճարը կազմում է 20000 /քսան հազար/ ՀՀ դրամ, որը համարվում է ամսական վճար։
Վարձակալության նախատեսվող վերջնաժամկետը՝ ս/թ դեկտեմբերի 31-ը։
Մասնակիցը պետք է՝
- հանդիսանա ՀՀ-ում գրանցված իրավաբանական անձ կամ անհատ ձեռնարկատեր՝ առնվազն 3/երեք/ տարվա գործունեության տեսակը պետք է հանդիսանա հանրային սննդի կազմակերպումը կամ սննդամթերքի իրացումը
- ունենա կրթական հաստատություններում սննդի կազմակերպման առնվազն 3 տարվա փորձ
- ներկայացնի նախկինում հաջողությամբ ավարտված առնվազն 2 համանման պայմանագրերի վերաբերյալ տեղեկատվություն /տեղեկանք/
- ներկայացնի սննդամթերքի ԵԱՏՄ որակի համապատասխանության հավաստագիր
- ներկայացնի առաջարկվող ապրանքների ցանկը և գնացուցակը
- ներկայացնի անձնագրի կամ պետական գրանցման վկայականի պատճենը
Հայտերի ներկայացման կարգը․
Հայտերն ընդունվում են ինչպես թղթային, այնպես էլ էլեկտրոնային տարբերակով։
Հայտերն անհրաժեշտ է ներկայացնել ք․ Երևան Մոլդովական 41, հասցեով ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը 2026թ․-ի հոկտեմբերի 1-ից մինչև հոկտեմբերի 7-ը ներառյալ, ժամը 9։00 -14։00 /բացի հանգստյան և տոն օրերից/։
Մրցույթի անցկացումը․ Մրցույթը կկայանա 2026թ․-ի հոկտեմբերի 8-ին, ժամը 11։30-ին՝ ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ում։
Էլ. հասցե՝ 17hatukdproc@gmail.com
Հեռ.՝ (010) 646601, (010) 646789
