Տնօրենի տեղակալ

ԼԻԱՆՆԱ ՄԱՆՎԵԼՅԱՆ | Տնօրենի տեղակալ

Լիաննա Մանվելյանը կրթության ոլորտում երկարամյա փորձ ունեցող մասնագետ է։ Կրթությունը ստացել է Երևանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետում, ապա շարունակել է ուսումը նույն համալսարանի սոցիոլոգիայի ֆակուլտետի «Սոցիալական աշխատանք» բաժնում։

Աշխատանքային գործունեությունը սկսել է Բելառուսի Մինսկ քաղաքում՝ հայկական համայնքում, որպես հայոց լեզվի և գրականության ուսուցիչ։ Այնուհետև աշխատել է «Առաքելություն Հայաստան» բարեգործական հիմնադրամում՝ որպես մանկավարժ, ինչպես նաև Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատանը՝ որպես սոցիալական աշխատող և սոցիալական մանկավարժ։

2019 թվականից աշխատում է Երևանի հենաշարժական համակարգի խանգարումներ ունեցող երեխաների հ.17 հատուկ դպրոցում՝ որպես տնօրենի տեղակալ ուսումնական գծով։ Իր մասնագիտական գործունեության ընթացքում շուրջ մեկուկես տարի իրականացրել է նաև դպրոցի տնօրենի պարտականությունները։

Ունի կրթության կազմակերպման և կառավարման, սոցիալական աշխատանքի և ներառական կրթության ոլորտներում հարուստ փորձառություն՝ միտված սովորողների կրթական գործընթացի արդյունավետ կազմակերպմանը և նրանց սոցիալական ինտեգրմանը։ Մասնակցել է բազմաթիվ վերապատրաստումների և մասնագիտական զարգացման ծրագրերի։

Social media & sharing icons powered by UltimatelySocial