Տնօրեն

ԱՆԻ ԳԱՐԵԳԻՆՅԱՆ | Տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար

Անի Գարեգինյանը 2025 թվականի սեպտեմբերի 25-ից հանդիսանում է դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար։

Նա կրթության ոլորտի փորձառու մասնագետ է՝ մանկավարժահոգեբանական աջակցության և ներառական կրթության կազմակերպման 18 տարվա փորձով։ Հանդիսանում է շուրջ 15 ուսումնամեթոդական ձեռնարկների համահեղինակ, ինչպես նաև մի շարք ուղեցույցների տեղայնացման գործընթացում ներգրավված մասնագետ։

Նախորդ գործունեության ընթացքում իրականացրել է կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության համակարգի զարգացմանն ուղղված աշխատանքներ՝ կազմակերպելով և համակարգելով մասնագետների վերապատրաստումներ, մասնակցելով կրթության ոլորտի քաղաքականությունների բարելավմանը, ինչպես նաև իրականացնելով ուսումնամեթոդական նյութերի փորձաքննություն և մասնագիտական խորհրդատվություն։

Կուտակված փորձը և մասնագիտական մոտեցումները հիմք են հանդիսանում, որ նրա ղեկավարությամբ դպրոցը զարգանա որպես միջավայր, որտեղ յուրաքանչյուր սովորող ստանում է իր անհատական կարիքներին համապատասխան կրթություն և աջակցություն։ Առանձնահատուկ ուշադրություն է դարձվում սովորողների ներառմանը, հաղորդակցման զարգացմանը և կյանքի հմտությունների ձևավորմանը։

Նրա գործունեության առանցքում է մեկ գլխավոր նպատակ՝ ձևավորել անվտանգ, աջակցող և արժանապատիվ կրթական միջավայր յուրաքանչյուր երեխայի համար։

Social media & sharing icons powered by UltimatelySocial