(+374) 10 646 789 | ՀՀ, ք․ Երևան, Նոր Նորք-ի 2-րդ զանգված, Մոլդովական 41 | info@mssrc.am

Թափուր աշխատատեղեր

16.09.2026 | ԹԱՓՈՒՐ ԱՇԽԱՏԱՏԵՂԵՐ

«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ.17 հատուկ դպրոցը» առկա թափուր հաստիքները համալրելու նպատակով աշխատանքի է հրավիրում համապատասխան մասնագիտական որակավորում ունեցող մասնագետների՝ հետևյալ պաշտոններում.

✧ հոգեբան — 0,75 դրույք,

✧ լոգոպեդ — 2 դրույք,

✧ հատուկ մանկավարժ — 1,25 դրույք,

✧ էրգոթերապիստ — 1 դրույք։

Նշված դրույքաչափերը տվյալ պաշտոնների համար առկա թափուր աշխատատեղերի ընդհանուր ծավալն են և կարող են համալրվել մեկից ավելի մասնագետների կողմից՝ համապատասխան թափուր հաստիքների շրջանակում։

Հետաքրքրված մասնագետները կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) և համապատասխան մասնագիտական որակավորումը հավաստող փաստաթղթերը ներկայացնել info.mssrc@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով այն պաշտոնի անվանումը, որի համար ներկայացվում է հայտը։

Դպրոցը ներկայացված տվյալների ուսումնասիրությունից հետո կապ կհաստատի համապատասխան թեկնածուների հետ։

04.09.2026 | ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹ

«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ը հայտարարում է մրցույթ հաստատությունում հետևյալ առարկաների ուսուցիչների թափուր տեղերի համալրման համար․

✧ ֆիզկուլտուրայի ուսուցիչ,

✧ Ֆիզկուլտուրա (29 դասաժամ)

✧ Հայրենագիտություն (21 դասաժամ)

✧ Դասվար (2 տեղ՝ 24 և 25 դասաժամ)

✧ Կերպարվեստ (23 դասաժամ)

✧ Առողջ ապրելակերպ (3 դասաժամ)

✧ Այլընտրանքային հաղորդակցում (20 դասաժամ)

Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման։

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։

Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ թեստավորման և հարցազրույցի։

        1. դիմում, ինքնակենսագրություն (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
        2. բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ) (միջին մասնագիտական կրթություն ունեցող և կամավոր ատեստավորում անցած ուսուցչի կողմից դպրոցի թափուր տեղի մրցույթին մասնակցելու դեպքում՝ միջին մասնագիտական կրթության փաստաթուղթ),
        3. անձը հաստատող փաստաթուղթ,
        4. «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
        5. այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
        6. Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
        7. հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
        8. տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ,
        9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի ապրիլի 28-ի N 596-Ն որոշմամբ սահմանված կարգին համապատասխան՝ հաստատությունից դուրս մնացած լինելու դեպքում՝ կամավոր ատեստավորումից 60 և ավելի տոկոս արդյունք ցուցաբերած լինելու մասին տեղեկություն (մասնակցած լինելու դեպքում).
      9.1) «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի պահանջով հերթական ատեստավորման արդյունքում աշխատանքից ազատված լինելու դեպքում՝ հերթական ատեստավորումն անցած լինելու մասին տեղեկանք.
      1. «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (առկայության դեպքում նաև՝ 2-րդ կետով) պահանջվող համապատասխան փաստաթուղթ.
      2. «Հանրակրթության մասին» օրենքի 26-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետի պահանջին համապատասխան տեղեկանք՝ բարձրագույն ուսումնական հաստատությունից:

      Մասնակիցը ներբեռնված փաստաթղթերի բնօրինակները մրցույթի օրվան նախորդող 5 աշխատանքային օրվա ընթացքում առձեռն պետք է ներկայացնի «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ՝ տնօրենի կողմից նշանակված պատասխանատու անձին, որը դրանք կհամեմատի ԴԿՏՀ-ում ներբեռնված փաստաթղթերի հետ, ինչից հետո նույն օրը բնօրինակները կվերադարձնի մասնակցին:

      Փաստաթղթերն ընդունվում են մինչև 2026 թվականի սեպտեմբերի 19-ը ներառյալ։

      Մրցույթը տեղի կունենա 2026 թվականի սեպտեմբերի 23-ին ժամը 14։00-ին, Երևանի հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում։ Հասցե՝ ք․Երևան, Նոր Նորքի 2-րդ զ/ծ, Մոլդովական 41։

      Տեղեկությունների համար զանգահարել (010) 646601 հեռախոսահամարով։

11.08.2026 | ՈՒՍՈՒՑՉԻ ԹԱՓՈՒՐ ՏԵՂԻ ՄՐՑՈՒՅԹ

Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոցը սեպտեմբերին նախատեսվող թափուր հաստիքների համալրման նպատակով իրականացնում է նախնական հայտերի ընդունում հետևյալ պաշտոնների համար՝

✧ ֆիզկուլտուրայի ուսուցիչ,

✧ դասվար,

✧ դաստիարակ,

✧ հոգեբան,

✧ լոգոպեդ,

✧ այլընտրանքային հաղորդակցում առարկայի ուսուցիչ՝ լոգոպեդի կամ հատուկ մանկավարժի համապատասխան որակավորմամբ։

Հետաքրքրված անձինք կարող են իրենց ինքնակենսագրությունը (CV) և համապատասխան որակավորումը հավաստող փաստաթղթերը ներկայացնել info.mssrc@gmail.com էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմայի դաշտում նշելով այն պաշտոնի անվանումը, որի համար ներկայացվում է հայտը։

Նախնական հայտերի ընդունումը չի հանդիսանում աշխատանքի ընդունման պաշտոնական մրցույթ և չի ենթադրում աշխատանքի ընդունման պարտավորություն։

Social media & sharing icons powered by UltimatelySocial