04.11.2025 | «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» թեմայով դասընթաց դպրոցի ծնողական համայնքի համար
Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․17 հատուկ դպրոցում ծնողական համայնքի համար անցկացվեց դասընթաց «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» թեմայով։ Դասընթացը նպատակ ուներ բարձրացնել ծնողների իրազեկվածությունը երեխաների նկատմամբ բռնության և բուլինգի դրսևորումների, դրանց տեսակների, ինչպես նաև կանխարգելման ու արդյունավետ արձագանքման մեխանիզմների վերաբերյալ։
Դասընթացի շրջանակում ծնողները ծանոթացան երեխաների պաշտպանության համակարգի առանձնահատկություններին, պաշտպանիչ և ռիսկային գործոններին, ինչպես նաև դպրոց–ընտանիք–համայնք համագործակցության կարևորությանը՝ անվտանգության մշակույթի ձևավորման գործընթացում։
Դասընթացը եզրափակվեց արդեն ավանդական դարձած ծնողական և ուսուցչական համայնքների համատեղ թեյախմությամբ, որի ընթացքում ծնողները հնարավորություն ունեցան ոչ պաշտոնական միջավայրում ծանոթանալու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի հետ և շարունակելու քննարկումները դպրոցական կյանքի հետ կապված հարցերի շուրջ։
Դասընթացը վարեց կրթական աջակցությունների և դաստիարակչական աշխատանքների համակարգող Հայարփի Մինասյանը։


