23.06.2026 | «Ինքնախնամք և ներքին ռեսուրսների վերականգնում» թեմայով սեմինար-հանդիպում
2026 թվականի հունիսի 23-ին դպրոցում կազմակերպվել է «Ինքնախնամք և ներքին ռեսուրսների վերականգնում» թեմայով սեմինար-հանդիպում՝ այս անգամ նախատեսված դաստիարակների համար։ Հանդիպումը վարել է հոգեբան Գեղեցիկ Եսայանը։
Քննարկման առանցքում էր նաև ինքնախնամքի դերը դաստիարակի աշխատանքում։ Մասնակիցները խոսեցին հուզական ծանրաբեռնվածության կանխարգելման, հոգեբանական հավասարակշռության պահպանման և աշխատանքային արդյունավետության բարձրացման ուղիների մասին։ Առանձնահատուկ ուշադրություն դարձվեց անձնական սահմանների հստակեցմանը և ինքնախնամքի գործնական քայլերի ձևավորմանը։
Սեմինար-հանդիպումը նպաստեց մասնագիտական ինքնագիտակցության խորացմանը, ներքին կայունության ամրապնդմանը և սեփական արժեքների վերագնահատմանը՝ որպես արդյունավետ և առողջ մասնագիտական գործունեության հիմք։
Այս նախաձեռնությունը միտված էր խթանելու հոգատար և աջակցող աշխատանքային միջավայրի ձևավորումը, որտեղ կարևորվում է ոչ միայն մասնագիտական կատարողականը, այլև մասնագետի հոգեբանական բարեկեցությունն ու ներքին հավասարակշռությունը։
