Սեմինար՝ Հանրակրթության պետական չափորոշչի պահանջների արդյունավետ իրականացման ուղղությամբ
30.10.2026 | Սեմինար՝ Հանրակրթության պետական չափորոշչի պահանջների արդյունավետ իրականացման ուղղությամբ
2026 թվականի հոկտեմբերի 29-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոցում իրականացվել է սեմինար՝ «Հանրակրթության պետական չափորոշչի պահանջների արդյունավետ իրականացումը դասապրոցեսում (սովորողի ուսումնառության վերջնարդյունքներ, կարողունակություններ)» թեմայով։
Սեմինարին մասնակցել է դպրոցի 29 ուսուցիչ։
Քննարկման առանցքում Հանրակրթության պետական չափորոշչի պահանջների գործնական կիրառման, սովորողների ուսումնառության ակնկալվող վերջնարդյունքների հստակեցման և կարողունակությունների զարգացմանն ուղղված ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերն էին։
Առանձնակի ուշադրություն է դարձվել դասավանդման նպատակների, կիրառվող մեթոդների և գնահատման մոտեցումների փոխկապակցվածությանը՝ կարևորելով ուսումնական գործընթացի պլանավորումն ու իրականացումը սովորողի ուսումնառության ակնկալվող արդյունքներին համապատասխան։
Սեմինարը վարել է դպրոցի տնօրենի տեղակալ Լիաննա Մանվելյանը։
