03․11․2026 | Մասնագիտական զարգացման դասընթաց՝ փորձի փոխանակման և գործնական աշխատանքի համադրմամբ
Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոց շարունակվում են մանկավարժական անձնակազմի մասնագիտական զարգացմանն ու փորձի փոխանակմանն ուղղված աշխատանքները։
Դասընթացի ժամանակ անդրադարձ է կատարվել ուսումնական նյութը սովորողների անհատական կարիքներին և հնարավորություններին համապատասխանեցնելու եղանակներին, ստեղծագործական ու զգայական գործունեության կիրառմանը, ինչպես նաև այն գործնական մեթոդներին, որոնք կարող են նպաստել սովորողների հաղորդակցման, ուշադրության, մանր մոտորիկայի և ինքնարտահայտման հնարավորությունների զարգացմանը։
Տեսական նյութի ներկայացումը զուգորդվել է գործնական վարժություններով և վարպետության դասերով՝ հնարավորություն տալով մասնակիցներին ոչ միայն ծանոթանալու առաջարկվող մեթոդներին, այլև անմիջականորեն փորձարկելու դրանց առանձին տարրերը։ Գործնական աշխատանքի շրջանակում կազմակերպվել է նաև նկարազարդման վարպետության դաս, որի միջոցով մասնակիցները սեփական փորձառությամբ դիտարկել են ստեղծագործական աշխատանքի կազմակերպման առանձնահատկություններն ու դրա կիրառման հնարավորությունները սովորողների հետ աշխատանքում։
Նման հանդիպումները կարևոր են հատկապես մասնագիտական փորձի փոխանակման տեսանկյունից։ Տարբեր մոտեցումների համատեղ քննարկումը, փորձարկումն ու դրանց կիրառելիության գնահատումը հնարավորություն են տալիս մանկավարժներին հարստացնելու իրենց մասնագիտական գործիքակազմը և նոր գաղափարները համապատասխանեցնելու մեր դպրոցի սովորողների իրական կարիքներին ու անհատական հնարավորություններին։
Համագործակցության այս ուղղությունը շարունակական մասնագիտական զարգացման ևս մեկ հնարավորություն է՝ միավորելով նոր գիտելիքը, գործնական փորձը և մասնագետների միջև մասնագիտական երկխոսությունը՝ ի նպաստ սովորողների կրթության արդյունավետ կազմակերպման։
