07.07.2026 | Հատուկ տակտիկական ուսումնավարժանք՝ դպրոցի անվտանգ միջավայրի ապահովման նպատակով
2026թ․ հուլիսի 7-ին, ժամը 11:00-ին, ՀՀ ՆԳՆ փրկարար ծառայության Երևան քաղաքի փրկարարական վարչության N 9 հրշեջ-փրկարարական ջոկատի և «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ.17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի աշխատակիցների համատեղ մասնակցությամբ դպրոցում անցկացվեց «Հատուկ տակտիկական ուսումնավարժանք» թեմայով միջոցառում։
Ուսումնավարժանքի ընթացքում իրականացվեցին հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպման և իրականացման գործողություններ, ինչպես նաև գործնական ցուցադրություններ՝ արտակարգ իրավիճակներում արագ և արդյունավետ արձագանքման հմտությունների ամրապնդման նպատակով։
Միջոցառումն ուղղված էր դպրոցի աշխատակիցների պատրաստվածության բարձրացմանը, հրդեհային անվտանգության կանոնների պահպանման կարևորության ընդգծմանը և արտակարգ իրավիճակներում սովորողների ու աշխատակիցների անվտանգության ապահովման կարողությունների կատարելագործմանը։
Դպրոցը կարևորում է նմանատիպ ուսումնավարժանքների անցկացումը՝ որպես անվտանգ և պաշտպանված կրթական միջավայրի ձևավորման կարևոր բաղադրիչ։
