Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին
23.04.2026 | Հուշ-ցերեկույթ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին
2026 թվականի ապրիլի 22-ին, Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոցում կայացավ հուշ-ցերեկույթ՝ նվիրված Մեծ Եղեռնի զոհերի հիշատակին։ Յոթերորդ և ութերորդ դասարանի սովորողները, մանկավարժների հետ համատեղ, մեկտեղվել էին՝ խնկարկելու մեր նահատակների հիշատակը։
Միջոցառման ընթացքում ստեղծված հույզերն ու ապրումները միավորեցին բոլորիս՝ մեկ ընդհանուր գաղափարի շուրջ, ինչը ևս մեկ անգամ ընդգծեց հիշելու և արժևորելու կարևորությունը։
Քանի դեռ հիշում ենք՝ կանք, քանի դեռ պայքարում ենք՝ անպարտելի ենք։
