17.11.2025 | Վերապատրաստման մոդուլները մշակվել և դասընթացավարներին են տրամադրվել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից՝ նպաստելով ուսումնական հաստատությունների անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացմանը և պատշաճ անվտանգ և ապահով միջավայրի ձևավորմանը
2025–2026 ուսումնական տարին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից հայտարարվել է «Անվտանգ և ապահով կրթության տարի»։ Նախաձեռնության շրջանակում Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցի մասնագետները, ովքեր նախապես վերապատրաստվել էին Երևանի թիվ 1 տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի կողմից, կազմակերպեցին և իրականացրեցին ուսուցողական դասընթացներ դպրոցի մանկավարժական և վարչատնտեսական աշխատակազմի համար՝ «Անվտանգ և ապահով կրթական միջավայր» թեմայով։
Վերապատրաստման մոդուլները մշակվել և դասընթացավարներին են տրամադրվել Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից՝ նպաստելով ուսումնական հաստատությունների անձնակազմի մասնագիտական կարողությունների զարգացմանը և պատշաճ անվտանգ և ապահով միջավայրի ձևավորմանը


