Երաժշտական ընթերցում դպրոցում
09.04.2026 | Երաժշտական ընթերցում դպրոցում
2026 թվականի ապրիլի 8-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոցում, Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ համագործակցության շրջանակում, կազմակերպվեց հերթական հետաքրքիր հանդիպում սովորողների համար։
Այս անգամ գրադարանի աշխատակից Մարինե Գրիգորյանը ներկայացրեց «Շունն ու կատուն» հեքիաթը՝ երաժշտական ընթերցման ձևաչափով։ Հեքիաթի ներկայացումն ուղեկցվում էր երաժշտական տարրերով, ինչը ստեղծեց կենդանի և ներգրավող մթնոլորտ՝ խթանելով սովորողների ուշադրությունը, լսողական ընկալումը և երևակայությունը։
