«Գարունն ու նկարչի վերջին գույնը» թեմայով բաց դաս
13.04.2026 | «Գարունն ու նկարչի վերջին գույնը» թեմայով բաց դաս
1-ին դասարանում անցկացվեց «Գարունն ու նկարչի վերջին գույնը» թեմայով բաց դաս, որին ներգրավված էին նաև մի քանի այլ դասարանների սովորողներ։
Բաց դասը հնարավորություն տվեց ներկայացնելու և ամփոփելու մինչ այդ իրականացված աշխատանքների արդյունքները՝ ուղղված սովորողների զգայական ընկալման, խոսքի և հաղորդակցման հմտությունների զարգացմանը։
Դասի ընթացքում սովորողները մանկավարժների շարունակական աջակցությամբ և ուղեկցմամբ ներգրավվեցին տարբեր գործունեությունների մեջ՝ ներկայացնելով գարնան պարզ երևույթների վերաբերյալ իրենց պատկերացումները։
Դասն անցավ ակտիվ և ներգրավող մթնոլորտում, ձևավորված էր դրական հուզական միջավայր, որը էլ նպաստելում էր սովորողների մասնակցությանը և ինքնարտահայտմանը։
