Համագործակցություն Երեվանում Ռուսաստանի գիտության եվ մշակույթի կենտրոնի հետ

Համագործակցություն Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ


«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի և Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի միջև հաստատված համագործակցությունն ուղղված է դպրոցի զարգացմանը, մանկավարժական աշխատողների մասնագիտական կարողությունների կատարելագործմանը և կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող սովորողների կրթական ու սոցիալական հնարավորությունների ընդլայնմանը։

Համագործակցությունը ներառում է երկու հիմնական ուղղություն։

  1. Մանկավարժական փորձի փոխանակում և մասնագիտական զարգացում։ Նախատեսվում է առաջավոր փորձի ուսումնասիրություն, մասնագիտական վերապատրաստումների և փորձի փոխանակման միջոցառումների իրականացում՝ հատկապես 3-րդ և 4-րդ աստիճանի աջակցության կարիք ունեցող սովորողների հետ աշխատանքում արդյունավետ մանկավարժական մոտեցումների և մեթոդների կիրառման ուղղությամբ։
  2. Սովորողների սոցիալական ներառմանը և ինքնուրույնության զարգացմանը նպաստող նախաձեռնություններ։ Այս ուղղության շրջանակում կարևորվում է գործնական և մասնակցային գործունեության կազմակերպումը, այդ թվում՝ դպրոցի տարածքում ջերմոցի ստեղծումը։ Այն դիտարկվում է որպես սովորողների ինքնուրույնության, սոցիալական և հաղորդակցական հմտությունների, համագործակցելու կարողության ու գործնական փորձառության զարգացմանն ուղղված միջավայր։

Համագործակցության ընդհանուր նպատակը դպրոցի կրթական միջավայրի հարստացումն է, մասնագիտական ներուժի զարգացումը և սովորողների անհատական հնարավորություններին համապատասխան՝ նրանց ակտիվ մասնակցության ու առաջընթացի համար լրացուցիչ պայմանների ստեղծումը։

Social media & sharing icons powered by UltimatelySocial