15.04.2026 | Բնական աղետներ
«Բնական աղետներ» թեմայի շրջանակում Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոցի 7-րդ դասարաններում սովորողների հետ իրականացվել են աշխատանքներ, որոնց ընթացքում նրանք ծանոթացել են աղետների հիմնական տեսակներին և ձևավորել տարրական պատկերացումներ դրանց ժամանակ ճիշտ վարքագծի վերաբերյալ։
2026 թվականի ապրիլի 15-ին աշխատանքների ամփոփման նպատակով անցկացվեց բաց դաս, որի ընթացքում սովորողները ներկայացրին իրենց արդեն ունեցած գիտելիքները։
