Առողջ սովորությունների ամրապնդում դասերի միջոցով
16.04.2026 | Առողջ սովորությունների ամրապնդում դասերի միջոցով
Ինքնասպասարկման, առողջ ապրելակերպի և անվտանգ կենսագործունեության շրջանակում ապրիլ ամսին 7-րդ դասարաններում իրականացվել են թեմատիկ դասեր։
Դասերի ընթացքում առանձնահատուկ ուշադրություն է դարձվել սովորողների մոտ արդեն ձևավորված առողջ սովորությունների ամրապնդմանը՝ միաժամանակ տրամադրելով նոր գիտելիքներ և գործնական մոտեցումներ՝ առօրյա կյանքում դրանց կիրառման համար։
Իրականացված աշխատանքները նպաստում են սովորողների ինքնուրույնության զարգացմանը, պատասխանատու վարքագծի ձևավորմանը և առողջ ապրելակերպի կարևորության գիտակցմանը։
