«Գարնան զարթոնք» խորագրով ցուցահանդես
17.04.2026 | «Գարնան զարթոնք» խորագրով ցուցահանդես
2026 թվականի մարտի 16-ին մեր դպրոցում կայացավ «Գարնան զարթոնք» խորագիրը կրող ցուցահանդեսի բացումը։
Ցուցահանդեսում ներկայացված էին 2-րդ Գ դասարանի սովորողների կողմից 2025 թվականի սեպտեմբերից մինչև 2026 թվականի մարտ ամիսն ընկած ժամանակահատվածում կատարված աշխատանքները՝ նկարներ, ապլիկացիաներ, ինչպես նաև այդ աշխատանքների ստեղծման ընթացքը պատկերող լուսանկարներ։
Ներկայացված նյութերը հնարավորություն էին տալիս դիտորդին տեսնելու սովորողների զարգացման ընթացքը, ձեռքբերումներն ու փոփոխությունները նշված ժամանակահատվածում՝ բացահայտելով նրանց ստեղծագործական կարողությունների աստիճանական զարգացումը։
Ցուցահանդեսը դարձավ սովորողների կատարած աշխատանքի արժևորման և ներկայացման գեղեցիկ հարթակ՝ ստեղծելով ջերմ և ոգեշնչող մթնոլորտ։
