23.04.2026 | «Ծնողավարության հմտություններ» թեմայով հանդիպում-դասընթաց
2026 թվականի ապրիլի 23-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․17 հատուկ դպրոցում կայացավ «Ծնողավարության հմտություններ» թեմայով հերթական հանդիպում-դասընթացը։ Միջոցառման նպատակն էր ծնողներին զինել երեխայի վարքագծի կառավարման արդյունավետ մեթոդներով, ինչպես նաև հուզական աջակցության գործիքակազմով:
Դասընթացի ընթացքում մասնակիցները ծանոթացան վարքագծի կառավարման գործնական ռազմավարություններին և դրանց կիրառման առանձնահատկություններին։ Հատուկ ուշադրություն դարձվեց անցանկալի վարքի ֆունկցիոնալ վերլուծությանը՝ կիրառելով ABC (Antecedent–Behavior–Consequence) մոդելը, ինչպես նաև քննարկվեցին այլընտրանքային, սոցիալապես ընդունելի վարքաձևերի ձևավորման արդյունավետ մոտեցումները։
Հանդիպման կարևոր բաղադրիչներից էր անդրադարձը ծնողներիհուզական բարեկեցությանը և հուզական այրման կանխարգելման։ Մասնակիցները վեր հանեցին ծնողական դերի իրականացման ընթացքում առաջացող հիմնական հուզական, ֆիզիկական և վարքային դժվարությունները՝ մշտական անհանգստություն, հոգնածություն, ինքնախնամքի անտեսում։ Այդ համատեքստում իրականացվեցին գործնական վարժություններ՝ ուղղված անձնական ռեսուրսների վերականգնմանը, ինքնաօգնության հմտությունների զարգացմանը և սեփական բարեկեցության նկատմամբ գիտակցված մոտեցման ձևավորմանը։
Այս նախաձեռնությունը ևս մեկ կարևոր քայլ է աջակցող և հոգատար կրթական միջավայրի ձևավորման ուղղությամբ, որտեղ հավասարապես կարևորվում են թե՛ երեխայի, թե՛ ծնողի հուզական բարեկեցությունն ու կայունությունը։


