Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
27.04.2026 | Այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․17 հատուկ դպրոցի 7-րդ և 9-րդ դասարանների սովորողների համար ապրիլի 27-ին կազմակերպվել է այցելություն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր։
Այցի ընթացքում սովորողները ամրապնդեցին իրենց պատկերացումները հուշահամալիրի խորհրդի վերաբերյալ, ծաղիկներ խոնարհեցին և իրենց հարգանքի տուրքը մատուցեցին Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին։ Միջոցառումը հնարավորություն տվեց ևս մեկ անգամ արժևորելու պատմական հիշողության պահպանման կարևորությունը և ձևավորելու հարգալից վերաբերմունք ազգային արժեքների նկատմամբ։
