Ծնողական խորհրդի հերթական նիստ
28.04.2026 | Ծնողական խորհրդի հերթական նիստ
2026 թվականի ապրիլի 28-ին տեղի ունեցավ Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոցի ծնողական խորհրդի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվեցին սովորողների ուսուցման և դաստիարակության համար անհրաժեշտ պայմանների ստեղծմանն առնչվող մի շարք հարցեր։
Քննարկման շրջանակում անդրադարձ կատարվեց նաև սովորողների արտադասարանական գործունեությանը, նրանց ակտիվ ներգրավվածության հնարավորություններին և դրա կարևորությանը՝ որպես համակողմանի զարգացման կարևոր բաղադրիչ։
Նիստը անցավ կառուցողական մթնոլորտում՝ ապահովելով համագործակցության և փոխըմբռնման դաշտ՝ ի նպաստ սովորողների բարեկեցության և զարգացման։
