30.04.2026 | Այցելություն կենդանաբանական այգի
Ապրիլ ամսվա ընթացքում Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոցի 1-ին, 5-րդ և 7-րդ դասարանների սովորողների համար կազմակերպվել են այցելություններ կենդանաբանական այգի, որտեղ նրանք հնարավորություն են ունեցել ծանոթանալու կենդանական աշխարհի բազմազանությանը և դիտարկելու տարբեր կենդանիների վարքագիծը։
Այցելությունները ունեցել են ինչպես ուսուցողական, այնպես էլ սոցիալականացման կարևոր բաղադրիչ։ Սովորողները ամրապնդեցին իրենց գիտելիքները կենդանիների մասին, զարգացրին դիտարկման հմտությունները և ընդլայնեցին իրենց պատկերացումները շրջակա աշխարհի վերաբերյալ։ Բացի այդ, նոր միջավայրում միասին անցկացրած ժամանակը նպաստեց սովորողների միջև հաղորդակցության, համագործակցության և սոցիալական հմտությունների զարգացմանը։
Այցելություններն անցան հետաքրքիր և դրական մթնոլորտում՝ ապահովելով նոր տպավորություններ և օգտակար փորձառություն սովորողների համար։


