Հիպոթերապիա՝ հաճելի և օգտակար փորձառություն սովորողների համար
29.04.2026 | Հիպոթերապիա՝ հաճելի և օգտակար փորձառություն սովորողների համար
2026 թվականի ապրիլ 29-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոցի 2-րդ Բ դասարանի սովորողները այցելել են «Փայտե Ձի» բարեգործական հասարակական կազմակերպություն, որը տարիներ շարունակ իրականացնում է հիպոթերապիա՝ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար։
Այցի ընթացքում սովորողները հաճույքով շփվել են ձիերի հետ, կերակրել և խնամել նրանց՝ անցկացնելով ջերմ ու հաճելի ժամանակ։ Կենդանիների հետ անմիջական շփումը երեխաների համար դարձել է ոչ միայն հետաքրքիր փորձառություն, այլև կարևոր հուզական աջակցություն։
Այցն անցել է դրական և ոգևորիչ մթնոլորտում՝ ապահովելով հաճելի տպավորություններ և նոր զգացողություններ սովորողների համար։
