Գարնանային ուրախ օր Հաղթանակի զբոսայգում
28.04.2026 | Գարնանային ուրախ օր Հաղթանակի զբոսայգում
2026 թվականի ապրիլի 28-ին «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոցի 3-րդ դասարանների սովորողներն այցելել են Հաղթանակի զբոսայգի։ Այցի նպատակն էր ոչ միայն ապահովել երեխաների ակտիվ և հետաքրքիր ժամանցը, այլև ընդլայնել նրանց պատկերացումները մայրաքաղաքի մասին և զարգացնել սոցիալական հաղորդակցման հմտությունները։
Զբոսայգում սովորողները շրջեցին տարածքում, ծանոթացան հուշարձաններին և բնության տարրերին, ինչպես նաև ուսումնասիրեցին իրենց շրջապատող նոր միջավայրը։
Օրը երեխաների համար անցավ ջերմ և ուրախ մթնոլորտում՝ լի նոր տպավորություններով և դրական հույզերով, ինչը դարձավ կարևոր փորձառություն նրանց սոցիալականացման և շրջապատող աշխարհի հետ կապի ամրապնդման տեսանկյունից։
