Համադպրոցական պարային ֆլեշմոբ՝ ուսումնական տարվա ամփոփման շրջանակում
20.05.2026 | Համադպրոցական պարային ֆլեշմոբ՝ ուսումնական տարվա ամփոփման շրջանակում
2026 թվականի մայիսի 20-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոց–ում ուսումնական տարվա ամփոփման շրջանակում դաստիարակների նախաձեռնությամբ կազմակերպվեց համադպրոցական պարային ֆլեշմոբ, որին մասնակցեց դպրոցական ողջ համայնքը՝ սովորողներ, ուսուցիչներ և դաստիարակներ։
Միջոցառումը դարձավ տարվա ընթացքում ձևավորված միասնականության, համագործակցության և դրական հույզերի գեղեցիկ արտահայտություն։ Երաժշտության և շարժման միջոցով մասնակիցները կիսվեցին ուրախությամբ, ակտիվությամբ և միասին ստեղծեցին ջերմ ու ոգևորիչ մթնոլորտ։
Ֆլեշմոբը ոչ միայն հետաքրքիր և հիշարժան ամփոփում դարձավ ուսումնական տարվա համար, այլև ևս մեկ հնարավորություն՝ միասին վերապրելու և արժևորելու դպրոցական կյանքի ամենաջերմ ու նշանակալի պահերը։
