20.05.2026 | «Մաթեմատիկայի գիտելիքների ծառ» ամփոփիչ բաց դաս
2026 թվականի մայիսի 20-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոցի 6-րդ «Ա» և 6-րդ «Բ» դասարանների սովորողների համատեղ մասնակցությամբ անցկացվեց «Մաթեմատիկայի գիտելիքների ծառ» խորագրով ամփոփիչ բաց դասը։
Բաց դասի ընթացքում խորհրդանշական «գիտելիքների ծառի» միջոցով ներկայացվեցին սովորողների՝ ուսումնական տարվա ընթացքում ձեռք բերած գիտելիքներն ու ձևավորված հմտությունները։ Ծառի հիմքում ներառված էին գույները, պատկերներն ու թվերը, իսկ «պտուղները» խորհրդանշում էին սովորողների ուսումնական առաջընթացն ու ձեռքբերումները։
Ներկայացված առաջադրանքների միջոցով սովորողները ցուցադրեցին գույների տարբերակման, երկրաչափական պատկերների ճանաչման և դրանք շրջապատող առարկաների հետ համադրելու, ինչպես նաև 1-10 թվերի ճանաչման և թվի ու առարկայի քանակի համադրման շուրջ ձևավորված կարողությունները։
Բաց դասն անցավ ակտիվ և հետաքրքիր մթնոլորտում՝ արտացոլելով սովորողների ներգրավվածությունը, առաջընթացն ու տարվա ընթացքում իրականացված աշխատանքի արդյունքները։
