Հպարտության նոր առիթ մեր դպրոցում
01.06.2026 | Հպարտության նոր առիթ մեր դպրոցում
Հպարտությամբ տեղեկացնում ենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Տարվա լավագույնները» 2025-2026 ուսումնական տարվա «Ամսվա լավագույններ» (մայիս) մրցույթի շրջանակում «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի հոգեբան Լիլիթ Սեյրանյանը ճանաչվել է «Հանրակրթական ուսումնական հաստատության լավագույն հոգեբան»։
Այս բարձր գնահատականը Լիլիթ Սեյրանյանի մասնագիտական նվիրումի, սովորողների զարգացմանն ուղղված հետևողական աշխատանքի, ծնողների և մանկավարժական անձնակազմի հետ արդյունավետ համագործակցության, ինչպես նաև կրթական գործընթացում հոգեբանական աջակցության կարևոր դերի արժևորման արդյունքն է։
Շնորհավորում ենք Լիլիթ Սեյրանյանին՝ մաղթելով նոր մասնագիտական հաջողություններ, ստեղծագործական ձեռքբերումներ և շարունակական արդյունավետ գործունեություն՝ ի նպաստ մեր սովորողների բարեկեցության և զարգացման։
