Գիտելիքի, գրի և դպրության օր՝ Սեպտեմբերի 1
01.09.2026 | Գիտելիքի, գրի և դպրության օր՝ Սեպտեմբերի 1
Նոր ուսումնական տարին մեզանից յուրաքանչյուրին և հատկապես մեր երեխաներին հնարավորություն է տալիս նոր նպատակներ սահմանել, նոր բան սովորել, նորը փորձել, երբեմն սխալվել, կրկին փորձել և հետո վստահորեն առաջ շարժվել։
Սիրելի՛ երեխաներ, թող ձեր յուրաքանչյուր օրը դպրոցում բերի մի նոր բացահայտում, մի նոր հմտություն, մի փոքրիկ հաղթանակ ու շատ ժպիտներ։
Նոր էջը բացված է։
Գրենք այն միասին՝ սիրով, հավատով և լավատեսությամբ։
