22.09.2026 | Անկախություն, Հայրենիք, Խորհրդանիշներ՝ ճանաչումից ստեղծագործական մասնակցություն
Հայաստանի Հանրապետության Անկախության տոնի առիթով Սեպտեմբերի 22-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոցի 8-րդ դասարանի սովորողների մասնակցությամբ իրականացվել է բաց դաս՝ նվիրված Հայաստանի Հանրապետության խորհրդանշանների, անկախության գաղափարի և հայրենիքի վերաբերյալ տարրական գիտելիքների ամրապնդմանը։
Դասի ընթացքում անկախության գաղափարի և հայրենիքի վերաբերյալ ձեռք բերված գիտելիքներն ամրապնդվել են ստեղծագործական գործունեության միջոցով։ Սովորողները կատարել են ապլիկացիոն աշխատանքներ, նկարել և աշխատել ջրաներկով՝ իրենց ընկալումներն արտահայտելով հասանելի և հետաքրքիր եղանակներով։ Այս աշխատանքների միջոցով երեխաները ոչ միայն ծանոթացել են Հայաստանի Հանրապետության խորհրդանշաններին, այլև հնարավորություն են ունեցել ակտիվորեն մասնակցելու դասի ընդհանուր գործընթացին՝ իրենց փոքրիկ, բայց կարևոր ներդրումն ունենալով հայրենիքի ու անկախ լինելու գաղափարի ճանաչման և արժևորման գործում։
Մեր դպրոցի սովորողների համար հայրենիքի, Հայաստանի Հանրապետության և նրա խորհրդանշանների մասին գիտելիքների ձևավորումը կարևոր է ոչ միայն որպես ուսումնական գործընթացի բաղադրիչ, այլև որպես աշխարհաճանաչողության, ինքնարտահայտման և սոցիալական մասնակցության հնարավորություն։ Այսպիսի դասերը թույլ են տալիս յուրաքանչյուր երեխայի՝ իր անհատական կարողություններին և հաղորդակցման առանձնահատկություններին համապատասխան, ներգրավվել ընդհանուր գաղափարի շուրջ իրականացվող գործունեության մեջ։
Անկախության տոնը ևս մեկ առիթ է՝ երեխաների հետ միասին արժևորելու հայրենիքի գաղափարը, խաղաղության կարևորությունն ու այն միջավայրը, որտեղ յուրաքանչյուր սովորող կարող է սովորել, ստեղծագործել և իրեն դրսևորել։
