05.10.2026 | Ուսուցիչը՝ մեր լույսի կանթեղ
Ուսուցչի տոնի առիթով մեր դպրոցում 2-րդ դասարանի սովորողների մասնակցությամբ կազմակերպվել է փոքրիկ միջոցառում՝ նվիրված ուսուցչի աշխատանքի արժևորմանը, նրա դերի գիտակցմանը և ուսուցչի նկատմամբ հարգանքի ու երախտագիտության ձևավորմանը։
Միջոցառման խորհրդանիշն արևածաղիկն էր՝ լույսի, ջերմության և աճի խորհրդանիշը։ Ինչպես արևի լույսն ու ջերմությունն են նպաստում արևածաղկի աճին ու ծաղկմանը, այնպես էլ ուսուցչի գիտելիքը, հոգատարությունն ու հետևողական աշխատանքն էլ նպաստում երեխայի զարգացմանը՝ օգնելով նրան բացահայտելու իր հնարավորությունները և ձեռք բերելու նոր գիտելիքներ։
Միջոցառման շրջանակում երեխաների տարիքային առանձնահատկություններին համապատասխան անդրադառնաց է արվել այն արժեքներին, որոնք կարևոր են մարդկային հարաբերություններում՝ հարգանք, երախտագիտություն, բարություն և փոխադարձ հոգատարություն։ Նման նախաձեռնությունները հնարավորություն են տալիս ոչ միայն տոնական առիթով շնորհավորելու ուսուցիչներին, այլև երեխաների մեջ ամրապնդելու ուսուցչի աշխատանքի կարևորության գիտակցումն ու նրա կատարած աշխատանքի նկատմամբ գնահատանքի զգացումը։
Արևածաղկի յուրաքանչյուր ծաղկաթերթ այս միջոցառման խորհրդանշական ուղերձն էր՝ փոքրիկ, բայց անկեղծ շնորհակալություն այն մարդկանց, ովքեր իրենց աշխատանքով ու նվիրումով նպաստում են երեխաների զարգացմանը։
Ուսուցչի աշխատանքը կարևոր է ոչ միայն գիտելիքների փոխանցման, այլև այնպիսի միջավայրի ստեղծման համար, որտեղ երեխան կարող է սովորել, փորձել, բացահայտել իր կարողություններն ու զգալ, որ իրեն հավատում են։
Շնորհավո՛ր Ուսուցչի տոնը։
