07.10.2026 | Գրադարանավարի հետ՝ գրքերի աշխարհում
Հոկտեմբերի 7-ին «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի գրադարանում 6-րդ դասարանի սովորողների մասնակցությամբ անցկացվել է ճանաչողական-ուսուցողական հանդիպում՝ նվիրված Գրադարանավարի օրվան։
Հանդիպման ընթացքում դպրոցի գրադարանավարը սովորողներին ներկայացրել է գրադարանավարի մասնագիտությունը, նրա աշխատանքի առանձնահատկություններն ու գրադարանի առօրյան։ Երեխաները ծանոթացել են գրքի ստեղծման ընթացքին, տեղեկացել, թե ինչպես են գրքերը հասնում ընթերցողին և ինչպես են պահպանվում գրադարանում։
Գրադարանային միջավայրում անցկացված հանդիպումը հնարավորություն է տվել սովորողներին ոչ միայն նոր տեղեկություններ ստանալու գրքի և գրադարանի մասին, այլև ավելի լավ ճանաչելու գրադարանավարի աշխատանքը, հասկանալու գրքերի խնամքի և պահպանության կարևորությունը։
Նման ճանաչողական նախաձեռնությունները նպաստում են ընթերցանության նկատմամբ հետաքրքրության խթանմանը, գրքի հանդեպ հոգատար վերաբերմունքի ձևավորմանը և գրադարանի՝ որպես գիտելիքի, բացահայտումների ու ճանաչողության միջավայրի արժևորմանը։
