12․11․2026 | Ծնող–մասնագետ համագործակցություն՝ ի նպաստ երեխայի զարգացման
Երևանում Ռուսաստանի գիտության և մշակույթի կենտրոնի հետ համագործակցության շրջանակում 2026 թվականի նոյեմբերի 12-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում իրականացվող աշխատանքների կարևոր ուղղություններից է նաև սովորողների ծնողների հետ համագործակցությունը։
Ծրագրի շրջանակում հրավիրված մասնագետների մասնակցությամբ կազմակերպվել է հանդիպում ծնողների հետ՝ ուղղված կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների առօրյա կյանքի, զարգացման և աջակցության հետ կապված հարցերի քննարկմանը։
Հանդիպումն անցկացվել է բաց երկխոսության և գործնական աշխատանքի ձևաչափով։ Ծնողները հնարավորություն են ունեցել մասնագետների հետ քննարկելու իրենց հետաքրքրող հարցերը, անդրադառնալու առօրյայում հանդիպող տարբեր իրավիճակների և ծանոթանալու երեխաների հետ աշխատանքում կիրառելի գործնական մոտեցումների։
Նման հանդիպումների կարևոր նպատակներից է ընտանիքի և մասնագետների միջև համագործակցության ամրապնդումը։ Երեխայի զարգացման և կրթության գործընթացում ծնողի փորձառությունն ու մասնագետի մասնագիտական գիտելիքը փոխլրացնող կարևոր ռեսուրսներ են, իսկ դրանց համադրումը հնարավորություն է տալիս ավելի ամբողջական պատկերացում կազմելու երեխայի կարիքների մասին և ընտրելու նրան առավել համապատասխան աջակցության ձևերը։
Համագործակցության շրջանակում ծնողների հետ իրականացվող աշխատանքը ևս մեկ հնարավորություն է՝ ձևավորելու միասնական մոտեցումներ և ընտանիքին տրամադրելու այնպիսի գործնական գիտելիքներ ու աջակցություն, որոնք կարող են կիրառելի լինել նաև երեխայի առօրյա միջավայրում։
