2025թ․ նոյեմբերի 26-ին «Կոնսորտ Արմենիա» ՀԿ-ի և ՅՈՒՆԻՍԵՖ-ի համագործակցությամբ իրականացվող «Հաշմանդամություն ունեցող երեխաների կյանքի փոխակերպում աջակցող և այլընտրանքային հաղորդակցման միջոցներով» ծրագրի շրջանակում Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․17 հատուկ դպրոցում անցկացվեց իրազեկող սեմինար մանկավարժների համար։
Սեմինարի ընթացքում վերջիններս ծանոթացան ժամանակակից այլընտրանքային և լրացուցիչ հաղորդակցման մոտեցումներին, գործիքներին և կիրառման մեթոդական առանձնահատկություններին։ Մասնակիցները հնարավորություն ունեցան խորացնել իրենց գիտելիքները՝ հասկանալու, թե ինչպես են այլընտրանքային հաղորդակցման տեխնոլոգիաներն ու մեթոդները խթանում ուսուցման արդյունավետությունը, բարձրացնում երեխաների մասնակցությունն ու ինքնարտահայտման կարողությունները միջավայրում:
