23.04.2026 | «Գարնան զարթոնք» թեմայով բաց դաս
2026 թվականի ապրիլի 17-ին, Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոցի 1-ին Բ դասարանում անցկացվեց «Գարնան զարթոնք» թեմայով բաց դաս, որը դարձավ գարնան վերաբերյալ իրականացված աշխատանքների գեղեցիկ ամփոփում։
Դասի ընթացքում սովորողները մանկավարժների աջակցությամբ ներկայացրեցին բնության զարթոնքը՝ մարմնավորելով արևը, անձրևը, քամին և գարնանային ծաղիկները։ Խաղային և բեմականացված ձևաչափը հնարավորություն տվեց երեխաներին փոխանցելու գարնան տրամադրությունը և ցույց տալու իրենց ձևավորված պատկերացումները։
Բաց դասը նպաստեց սովորողների ակտիվ մասնակցությանը, ինքնարտահայտմանը և ստեղծագործական մտածողության զարգացմանը։ Ջերմ ու կենսուրախ մթնոլորտը դարձավ դասի կարևոր բաղադրիչ՝ ապահովելով դրական հույզեր և ներգրավվածություն։
