07.05.2026 | «Տարվա եղանակների հեքիաթը»
2026 թվականի մայիսի 6-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոցի սովորողների համար կազմակերպվել էր այց պլանետարիում։
Այցի ընթացքում սովորողները հասանելի և պատկերավոր ձևով ամրապնդեցին իրենց պատկերացումները տարվա եղանակների, դրանց հաջորդականության և բնորոշ առանձնահատկությունների վերաբերյալ։ ԾրաՖիլմի դիտումը հնարավորություն տվեց սովորողներին տարվա եղանակների փոփոխությունները կապել բնության, երկնքի և Արեգակի հետ՝ խթանելով ընկալումը, երևակայությունը և շրջապատող աշխարհի նկատմամբ հետաքրքրությունը։
Լուսային և գունային լուծումները, ինչպես նաև կիրառված շարժողական էֆեկտները նպաստեցին սովորողների զգայական ընկալման ակտիվացմանը, հետաքրքրվածության բարձրացմանը և ուշադրության կենտրոնացման զարգացմանը։
Սովորողները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ֆիլմը, ստացան դրական հույզեր և հաճելի տպավորություններ։
