13.05.2026 | Դասը՝ իրական կյանքում. գործնական այց դեպի խանութ
2026 թվականի մայիսի 13-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոցի 7-րդ դասարանի սովորողները, մաթեմատիկա առարկայի շրջանակում, ուսուցչի և դաստիարակների ուղեկցությամբ իրականացրել են գործնական այց՝ գնումներ կատարելու հմտություններն ամրապնդելու և զարգացնելու նպատակով։
Այցի ընթացքում սովորողները գործնականում ծանոթացել են ապրանքների ընտրությանը, գների համեմատմանը, գնումներ կատարելու գործընթացին և հաղորդակցման պարզ կանոններին։ Իրական միջավայրում իրականացված աշխատանքը նպաստել է նրանց ինքնուրույնության, սոցիալական հմտությունների և առօրյա կյանքում կողմնորոշվելու կարողությունների զարգացմանը։
Նմանատիպ նախաձեռնությունները սովորողների համար ոչ միայն ուսուցողական, այլև հետաքրքիր փորձառություն են՝ հնարավորություն տալով արդեն ձևավորված գիտելիքներն ու հմտությունները կիրառել իրական իրավիճակներում։


