15.05.2026 | «Անվտանգ ամառային արձակուրդներ» խորագրով միջոցառում
Անվտանգ և ապահով կրթության տարվա շրջանակում 2026 թվականի մայիսի 15-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոցում կազմակերպվեց «Անվտանգ ամառային արձակուրդներ» խորագրով միջոցառում։
Միջոցառման ընթացքում 2-րդ դասարանի սովորողները մանկավարժների աջակցությամբ դերային խաղերի, բեմականացված տեսարանների և ինտերակտիվ այլ միջոցներով ներկայացրեցին ամառային արձակուրդներն անվտանգ անցկացնելու կարևոր կանոնները։
Անդրադարձ կատարվեց արևի տակ, լողավազանների և լողափերի տարածքում, ճանապարհներին, ինչպես նաև առօրյա տարբեր իրավիճակներում անվտանգ վարքագծի պարզ, բայց միևնույն ժամանակ կարևոր կանոններին։ Պատկերավոր և գործնական ձևաչափը սովորողներին հնարավորություն տվեց ամրապնդելու արդեն ձևավորված գիտելիքներն ու հմտությունները։
Սովորողները մեծ ոգևորությամբ մասնակցեցին ներկայացումներին՝ ակտիվորեն ներգրավվելով ընթացքին և ընդգծելով անվտանգ վարքագծի կարևորությունը ամառային արձակուրդների ընթացքում։ Միջոցառումն անցավ ջերմ և հետաքրքիր մթնոլորտում՝ ևս մեկ անգամ ընդգծելով, որ անվտանգությունը յուրաքանչյուր երեխայի խաղաղ և ուրախ ամառվա կարևոր նախապայմանն է։


