22.05.2026 | «Լապտերների փողոց 17»․ Վերջին դասին նվիրված ցերեկույթ
2026 թվականի մայիսի 22-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոցում կայացավ 9-րդ դասարանի ավարտական ցերեկույթը, որը կրում էր «Լապտերների փողոց 17» խորագիրը։
Միջոցառման ընթացքում սովորողների և ուսուցիչների մասնակցությամբ ներկայացվեց փոքրիկ խորհրդանշական բեմադրություն, որն ամփոփում էր դպրոցական կյանքի հիշողությունները, միասին անցած ճանապարհը և նոր փուլ մտնելու հուզիչ պահերը։
Ցերեկույթն անցավ ջերմ և հուզիչ մթնոլորտում՝ միավորելով սովորողներին, ծնողներին, մանկավարժներին և հյուրերին։ Այս օրը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ դպրոցը միայն կրթության վայր չէ, այլ միջավայր, որտեղ ձևավորվում են հիշողություններ, հարաբերություններ և կյանքի կարևոր փորձառություններ։
Վերջին դասին նվիրված այս միջոցառումը դարձավ ոչ միայն ավարտի, այլև նոր հույսերի, նոր ճանապարհների և ապագայի հանդեպ հավատով լի ճանապարհի մեկնարկի խորհրդանիշ։
Բարի ճանապարհ և խաղաղ ապագա ենք մաղթում ձեզ` մեր սիրելի աշակերտներ։
