02.04.2026 | «Մասնագիտական այրման կանխարգելում և հուզական ռեսուրսների վերականգնում» թեմայով հանդիպում-դասընթաց
2026 թվականի մարտի 27-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոցի ուսուցիչների և մանկավարժահոգեբանական աջակցության ծառայություն տրամադրող մասնագետների համար կազմակերպվել է «Մասնագիտական այրման կանխարգելում և հուզական ռեսուրսների վերականգնում» թեմայով հանդիպում-դասընթաց, որը վարել է դպրոցի հոգեբան Լիլիթ Սեյրանյանը։
Դասընթացի ընթացքում մասնակիցներն անդրադարձել են մասնագիտական այրման հիմնական պատճառներին, դրա դրսևորումներին և կանխարգելման արդյունավետ ուղիներին։ Քննարկվել են նաև հուզական ռեսուրսների վերականգնման, սթրեսի կառավարման և աշխատանքային ծանրաբեռնվածության պայմաններում հոգեբանական հավասարակշռության պահպանման գործնական մեթոդներ։ Այս ամենը հնարավորություն է տվել մասնակիցներին վերանայել իրենց մասնագիտական փորձը, կիսվել դիտարկումներով և ձեռք բերել կիրառելի հմտություններ՝ ուղղված սեփական բարեկեցության և մասնագիտական արդյունավետության պահպանմանը։
Այս նախաձեռնությունը ևս մեկ քայլ է դեպի աջակցող և հոգատար աշխատանքային միջավայրի ձևավորում, որտեղ կարևոր է ոչ միայն սովորողի, այլև մասնագետի բարեկեցությունը։


