Հեքիաթի ընթերցում դպրոցի սովորողների համար
10.12.2025 | Հեքիաթի ընթերցում դպրոցի սովորողների համար
Խնկո Ապոր անվան ազգային մանկական գրադարանի հետ համագործակցության շրջանակներում դեկտեմբերի 10-ին մեր դպրոցում կազմակերպվել էր հեքիաթի ընթերցում սովորողների համար։ Գրադարանի աշխատակից Մարինե Գրիգորյանը հետաքրքիր, մատչելի և կենդանի ներկայացմամբ ներկայացրեց «Ճուտիկը» հեքիաթը՝ ստեղծելով ջերմ ու ուրախ մթնոլորտ։
Ներկայացումը խթանեց նաև սովորողների լսողական ընկալումը, երևակայությունը և հեքիաթների աշխարհով հետաքրքրվածությունը՝ դարձնելով հանդիպումը ճանաչողական ու հաճելի ուսումնական փորձ։
