Առողջ սովորությունների ամրապնդում․ ամփոփիչ միջոցառում
05.12.2025 | Առողջ սովորությունների ամրապնդում․ ամփոփիչ միջոցառում
Ուսումնական տարվա ընթացքում ինքնասպասարկման հմտությունների զարգացման և սանիտարահիգիենիկ նորմերի ուսուցման գործընթացը եզրափակվեց ամփոփիչ միջոցառումով, որի նպատակն էր ներկայացնել և գնահատել սովորողների ձեռք բերած գիտելիքներն ու հմտությունները պարզ վիկտորինաների և գործանական աշխատանքների միջոցով։
Այս համատեքստում շարունակական աշխատանքները կարևոր դեր ունեն առողջ ապրելակերպի, պատասխանատու վարքագծի և առօրյա դրական սովորությունների ձևավորման գործընթացում, քանի որ խթանում են յուրաքանչյուր սովորողի ինքնուրույնությունն ու վստահությունը։
