Թումանյանական շաբաթ․ Հեքիաթների ընթերցում
20.02.2026 | Թումանյանական շաբաթ․ Հեքիաթների ընթերցում
Հովհաննես Թումանյանի ծննդյան օրվա առիթով փետրվարի 16–20-ը մեր դպրոցում հայտարարված էր Թումանյանական շաբաթ։ Շաբաթվա ընթացքում դասարաններում կազմակերպվեցին Հ․ Թումանյանի հեքիաթների ընթերցումներ, որոնց ընթացքում երեխաները սիրով և ոգևորությամբ բացահայտեցին Թումանյանի հեքիաթային ու մարդասիրական աշխարհը։ Դասարաններում հնչեցին նաև գրողի իմաստուն տողերը՝ միավորելով սերունդներին և ջերմություն պարգևելով բոլորին, իսկ ընթերցումների շուրջ սովորողները մանկավարժների աջակցությամբ ստեղծվեցին թեմատիկ պաստառներ։
ԲԹումանյանական շաբաթն ամփոփվեց գիրք նվիրելու արարողությամբ, որի շրջանակում տարբեր դասարանների սովորողները գրքեր նվիրեցին միմյանց՝ խթանելով ընթերցանության նկատմամբ հետաքրքրությունը, հաղորդակցումը և համագործակցությունը։
