28.11.2025 | Պարզ խոսքերով երեխաների իրավունքների մասին
2025 թվականի նոյեմբեր ամսվա ընթացքում Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ.17 հատուկ դպրոցում իրականացվել են երեխայի իրավունքների վերաբերյալ պարզ ու հասկանալի գաղափարների ձևավորմանն ուղղված աշխատանքներ, որոնք եզրափակվել են իրազեկող դասերով և թեմատիկ միջոցառմամբ։
Սովորողներին ներկայացվող տեղեկատվությունը մատուցվել է առավել հասանելի ձևաչափերով՝ նկարների ու պատկերների, կարճ պատմությունների, պարզեցված հաղորդագրությունների, ինչպես նաև խաղային գործունեության միջոցով։ Դասերի և միջոցառման ընթացքում շեշտվել են երեխայի արժանապատվության, անվտանգ միջավայրում լինելու, ուշադրություն և հոգատար վերաբերմունք ստանալու իրավունքի մասին հիմնարար գաղափարները։
Կազմակերպված աշխատանքների շնորհիվ յուրաքանչյուր սովորող կարողացավ իր ունակությունների սահմաններում մասնակցել, արձագանքել և յուրացնել իրեն առնչվող կարևորագույն իրավունքների բովանդակությունը՝ ապահով ու աջակցող միջավայրում։


