04.04.2026 | Զատկական տրամադրություն
Զատկի տոնին ընդառաջ՝ 2026 թվականի ապրիլի 4-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոցում կազմակերպվեց փոքրիկ միջոցառում, որի միջոցով սովորողները մանկավարժների հետ համատեղ դարձան տոնի խորհրդի ակտիվ մասնակից։
Բեմականացման միջոցով նրանք ներկայացրին Սուրբ Հարության գաղափարը, ինչպես նաև զատկական ավանդույթները՝ խորացնելով սովորողների գիտելիքներն ու պակերացումները Զատկի տոնի վերաբերյալ։
