Էքսկուրսիա դեպի Ջրվեժի արգելոց
04.04.2026 | Էքսկուրսիա դեպի Ջրվեժի արգելոց
Աշուն թեմայի շրջանակում 2025 թվականի հոկտեմբերի 9-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․ 17 հատուկ դպրոցի 2-րդ դասարանի սովորողներն այցելեցին Ջրվեժի արգելոց՝ ստացած գիտելիքները բնության մեջ գործնականորեն ամրապնդելու նպատակով։
Էքսկուրսիան վերածվեց յուրօրինակ դասի բնության գրկում՝ ստեղծելով հաճելի և ստեղծագործ միջավայր։ Սովորողները հնարավորություն ունեցան դիտարկել և շոշափել բնական նյութեր, ուսումնասիրել շրջակա միջավայրը և անմիջականորեն առնչվել բնության հետ։
Այսպիսի ուսուցման ձևաչափը նպաստում է ոչ միայն գիտելիքների ամրապնդմանը, այլև բնության հանդեպ սիրո, հոգատար վերաբերմունքի և հետազոտական հետաքրքրության ձևավորմանը։
