«Ճանապարհային երթևեկության անվտանգություն» թեմայով բաց դաս
24.09.2025 | «Ճանապարհային երթևեկության անվտանգություն» թեմայով բաց դաս
«Ապահով և անվտանգ կրթական միջավայր» խորագիրը կրող ուսումնական տարվա ընթացքում մեր դպրոցում իրականացվել են աշխատանքներ «Ճանապարհային երթևեկության անվտանգություն» թեմայով՝ նպատակ ունենալով սովորողների մոտ ձևավորել ճանապարհային անվտանգության վերաբերյալ պարզ և կիրառելի գիտելիքներ։
Սովորողները ծանոթացել են ճանապարհային հիմնական կանոններին, հետիոտնի անվտանգ վարքագծին և ճանապարհային նշաններին՝ իրենց առանձնահատկություններին համապատասխան մատուցմամբ։ Կատարված աշխատանքներն ամփոփվել են բաց դասի միջոցով, որի ընթացքում ներկայացվել են ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները։
