Հայտարարվում է մրցույթ ՀՀ ԿԳՄՍՆ «Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․17 հատուկ դպրոց» ՊՈԱԿ-ի ֆիզկուլտուրա (22 դասաժամ) առարկայի ուսուցչի և դասվարի (20 դասաժամ) թափուր տեղերի համար։
Ուսուցչի պաշտոնի համար նախատեսված վարձատրությունը որոշվում է ըստ դասաբաշխման։
Մրցույթի մասնակիցների գիտելիքների և մասնագիտական կարողությունների ստուգումն անցկացվելու է երկու փուլով՝ գրավոր և բանավոր՝ ըստ ՀՀ ԿԳՄՍ նախարարության կողմից հաստատված հարցաշարերի։
Մրցույթին մասնակցելու համար մասնակիցը տնօրենի կողմից նշանակված պատասխանատու աշխատակցին է ներկայացնում`
- դիմում (Ձև 1), մեկ լուսանկար 3X4 չափսի,
- բարձրագույն կրթությունը հավաստող փաստաթուղթ (դիպլոմ),
- անձը հաստատող փաստաթուղթ,
- «Հանրակրթության մասին» ՀՀ օրենքի 26-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան՝ աշխատանքային ստաժի վերաբերյալ տեղեկանք աշխատավայրից և աշխատանքային գրքույկի պատճենը՝ առկայության դեպքում,
- ինքնակենսագրություն (Ձև 5),
- այլ պետությունների քաղաքացիները` Հայաստանի Հանրապետությունում աշխատելու իրավունքը հավաստող փաստաթուղթ,
- Հայաստանի Հանրապետության արական սեռի քաղաքացիները՝ նաև զինվորական գրքույկ,
- հրատարակված հոդվածների ցանկ կամ գիտական կոչումը հավաստող փաստաթղթեր (առկայության դեպքում),
- որակավորման տարակարգ ունենալու դեպքում՝ հավաստող փաստաթուղթ:
Փաստաթղթերի պատճենները պետք է ներկայացնել բնօրինակների հետ։
Փաստաթղթերն ընդունվում են սույն հայտարարության հրապարակման օրվանից մինչև հոկտեմբերի 10-ը ներառյալ, ամեն օր, ժամը՝ 10։00-15։00, բացի շաբաթ և կիրակի օրերից։
Փաստաթղթերի ընդունումը կանցկացվի ըստ կարգի։
Մրցույթը տեղի կունենա հոկտեմբերի 17-ին ժամը 14։00-ին, Երևանի հենաշարժական համակարգի խնդիրներ ունեցող երեխաների թիվ 17 հատուկ դպրոցում։ Հասցե՝ ք․Երևան, Նոր Նորքի 2-րդ զ/ծ, Մոլդովական 41։
Տեղեկությունների համար զանգահարել (010) 646601 հեռախոսահամարով։


