15.12.2025 | «Ամանորյա միջոցառումների շարք»
Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ․17 հատուկ դպրոցում մեկնարկեց ամանորյա միջոցառումների շարքը։ Միջոցառումների շրջանակում 2025թ․ դեկտեմբերի 15-ից 19-ը յուրաքանչյուր օր տարբեր դասարաններ կներկայացնեն իրենց ստեղծագործական աշխատանքներն ու փոքրիկ բեմադրությունները՝ ներկաներին փոխանցելով տոնական տրամադրություն։
Այսօրվա միջոցառումը նվիրված էր աշխարհի տարբեր երկրներում պահպանված ամանորյա սովորույթներին։ Սովորողները ներկայացրին, թե ինչպես են տարբեր մշակույթներում նշում Նոր տարին, ինչ ավանդույթներ, խորհրդանիշներ և արժեքներ են փոխանցվում սերունդներին տոնական այս օրերին։
Ներկայացումը հնարավորություն տվեց երեխաներին ամփոփելու և խորացնելու մշակութային բազմազանության վերաբերյալ իրենց պատկերացումները, ինչպես նաև զարգացնելու հետաքրքրությունը այլ ժողովուրդների սովորույթների ու մշակույթների նկատմամբ։ Միջոցառումն անցավ ջերմ և ուրախ մթնոլորտում՝ համախմբելով դպրոցական համայնքը ամանորյա տրամադրությամբ։


