Փոքրիկ դերեր՝ մեծ տոնական տրամադրություն․ «Ամանորյա միջոցառումներ» շարքի երկրորդ օր
16.12.2025 | Փոքրիկ դերեր՝ մեծ տոնական տրամադրություն․ «Ամանորյա միջոցառումներ» շարքի երկրորդ օր
«Ամանորյա միջոցառումներ» շարքի երկրորդ օրը մեր դպրոցում անցկացվեց տոնական միջոցառում՝ առաջին դասարանի սովորողների մասնակցությամբ։ Փոքրիկների համար սա դարձավ բեմական և ստեղծագործական գործունեության իրենց առաջին կարևոր փորձառությունը։
«Ամանորյա հեքիաթ» խորագիրը կրող ներկայացումը երեխաներին հնարավորություն տվեց հանդես գալու իրենց առաջին դերերով, փոխանցելու տոնական տրամադրություն և զարգացնելու ինքնարտահայտման, համագործակցության ու վստահության հմտությունները։
