17.12.2025 | Մաթեմատիկական գաղափարներն ամանորյա բեմում․ «Ամանորյա միջոցառումներ» շարքի երրորդ օր
2025թ․ դեկտեմբերի 17-ին Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոցի 6-րդ դասարանցիների մասնակցությամբ իրականացվեց միջոցառում, որի նպատակն էր ամանորյա թեմատիկան համադրել մաթեմատիկական գաղափարների հետ։
Միջոցառման ընթացքում սովորողները փոքրիկ դերախաղերի և պատմությունների միջոցով ներկայացրեցին իրենց պատկերացումները թվերի և երկրաչափական պատկերների վերաբերյալ՝ դրանք կապելով ամանորյա կերպարների և տոնական տրամադրության հետ։
Միջոցառումը ևս մեկ անգամ ընդգծեց, որ ուսուցման բովանդակության և ստեղծագործական ներկայացման արդյունավետ համադրումը նպաստում է սովորողների ակտիվ ներգրավվածությանը և ուսումնական գործընթացի արդյունավետությանը։


