Այցելություն Հ․Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
23.03.2026 | Այցելություն Հ․Թումանյանի անվան Ազգային տիկնիկային թատրոն
«Երևանի հենաշարժական համակարգի խախտումներ ունեցող երեխաների հ. 17 հատուկ դպրոց»-ի սովորողները, մանկավարժների ուղեկցությամբ, 2026 թվականի մարտի 17-ին և 20-ին փոքր խմբերով այցելեցին Հովհաննես Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոն Ազգային Տիկնիկային Թատրոն / National Puppet Theatre։ Այցի ընթացքում սովորողները մեծ հետաքրքրությամբ դիտեցին ներկայացումը՝ ստանալով դրական հույզեր և նոր տպավորություններ։
Նման մշակութային այցելությունները կարևոր դեր ունեն սովորողների սոցիալական ներառման, հաղորդակցման հմտությունների զարգացման և մշակութային արժեքների ճանաչման գործում, ինչի շնորհիվ թատրոն այցը դառնում է ոչ միայն հաճելի ժամանց, այլև կրթական նշանակություն ունեցող արժեքավոր փորձառություն մեր երեխաների համար։
